Դեւիդ Բոուիի նախկին կինը քննադատել է երաժշտի մասին «ձանձրալի» կենսագրական ֆիլմը

23:42   22 հունվարի, 2021

Ամերիկացի մոդել, դերասանուհի եւ կատարող Անջելա Բոուին, ով Դեւիդ Բոուիի նախկին կինն է, քննադատել է երաժշտի մասին ֆիլմը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Դերասանուհին Գեբրիել Ռենջի «Դեւիդ Բոուի. Աստղով մարդը» վավերագրական ժապավենը ժամանակի ձանձրալի վատնում է անվանել։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել, որ նախագծում առկա են բազմաթիվ անճշտություններ։ Նրա կարծիքով՝ աշխատանքն անհաջող է ստացվել իր նախկին ամուսնու հրապարակախոսի պատճառով․ «Սա արժե անվանել Ռոն Օբերմանի փնթփնթոցի եւ բողոքների մասին պատմություն»։

Անջելա Բոուին կարծում է, որ հինգ տարի առաջ մահացած երաժիշտը ապշած կլիներ ֆիլմից կամ ընդհանրապես չէր դիտի այն։ «Միակ մարդիկ, ովքեր դիտելու են դա, նրանք են, ովքեր խանգարված են հայտնիներով», - հայտարարել է երաժշտի նախկին կինը: Նա նաեւ նշել է, որ ժապավենում չեն հնչում Բոուիի երգերը։ Նշվում է, որ ռեժիսորին չի հաջողվել դերասանի ժառանգներից ստանալ ֆիլմի նկարահանման հավանությունը:

Կոմպոզիտոր, երգիչ, դերասան եւ նկարիչ Դեւիդ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին՝ իր 69-ամյակի եւ Blackstar 25-րդ ստուդիական ալբոմի թողարկումից երկու օր անց: Մինչ այդ մեկուկես տարի դերասանը պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ։



© NEWS.am STYLE