«Ոչինչ չի կարող ձեր երազանքից մեծ լինել՝ ո՛չ վախը, ո՛չ խնդիրները, ո՛չ եղանակը...»․ Սոֆի Դեւոյան

10:43   23 հունվարի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։ Սոֆին կրում է մեջքը բաց ոսկեգույն եւ արծաթագույն երանգների երկարափեշ զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է վառ շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․

«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն...

Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին։

Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան։

Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!

Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ.

Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը...

Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»։

 

 

Լուսանկարները՝ yessayanphoto



© NEWS.am STYLE