Հայտնի է դարձել Քենդալ Ջեների սիրեցյալի ինքնությունը

13:04   23 հունվարի, 2021

Արդեն մեկ տարի է ՝ համացանցի օգտատերերը մոդելին կասկածում են NBA-ի խաղացող Դեւին Բուքերի հետ սիրավեպի մեջ։

Բանն այն է, որ Քենդալը հաճախ է նկատվում մարզիկի ընկերակցությամբ, սակայն զույգը դա ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Բայց, թվում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները, որ շուտով սիրահարները կհրապարակեն իրենց հարաբերությունների մասին:

Մարզիկն իր սոցիալական ցանցերում հրապարակել է լողազգեստով Քենդալ Ջեների լուսանկարը։ Եվ իհարկե, հետեւորդները դա ընկալել են որպես մոդելի հետ սիրավեպի ուղղակի ակնարկ։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE