Ռեփեր Jay-Z-ը հիմնադրամ է ստեղծել, որը կաջակցի կանեփի սեւամորթ արտադրողներին

14:21   23 հունվարի, 2021

Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, սեւամորթ գործարարներին պատկանող կանեփի արտադրողներին աջակցելու համար 10 մլն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծել։ Այս մասին «Ինտերֆակսը»՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:

Երաժիշտն այդ քայլը բացատրել է անհավասարակշռությամբ, որը նկատվում է մարիխուանայի արտադրության բիզնեսում։ Ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք ավելի հաճախ են հետապնդվում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, կազմում են գործարարների միայն մի փոքր մասը, որոնք վաստակում են օրինականացված թմրանյութերով:

«Մենք ամենից շատ տուժել ենք թմրանյութերի դեմ պատերազմի պատճառով, մինչդեռ Ամերիկան շտկել է իրավիճակը եւ բազմամիլիարդանոց բիզնես ստեղծել», - ասել է Jay-Z-ն:

Կանեփի արտադրությունը տարբերվում է այլ ոլորտներից, քանի որ այն կապված է թմրանյութերի դեմ պայքարի հետ, նշել է Jay-Z-ն:



© NEWS.am STYLE