Դավա Մանուկյանի օգնականը պատմել է Բուզովայից բաժանվելուց հետո նրա վիճակի մասին

15:52   23 հունվարի, 2021

Բլոգեր Դավիթ Մանուկյանի օգնականը պատմել է իր վիճակի մասին՝ երգչուհի եւ ռեալիթի-շոուի աստղ Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Kp.ru-ն։

Երեկ երգչուհին հայտարարեց «փեսացուից» բաժանելու մասին։ Նրա խոսքով՝ ընտրյալը դավաճանել է իրեն եւ նույնիսկ ձեռք բարձրացրել իր վրա։

«Դա Օլգայի անձնական գործն է։ Դավիթը ապրում է իր կյանքով։ Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է», - պատասխանել է բլոգերի օգնականը։

Նա նաեւ հավելել է, որ Մանուկյանը դեռ չի մեկնաբանել կատարվածը եւ մտադիր չէ դա անել։ Բացի այդ, Դավան կենտրոնացած է «Танцы со звездами» հեռուստանախագծի վրա:



© NEWS.am STYLE