«Պլաստիկան հրաշք է գործել»․ Գոհար Ավետիսյանը պարծեցել է լիպոսակցիայից հետո

16:14   23 հունվարի, 2021

27-ամյա Գոհար Ավետիսյանը ցուցադրել է արտաքինի արմատական շտկման արդյունքը։

Աստղային դիմահարդարը մի քանի տարի շարունակ փորձել է բարելավել կազմվածքը։ Սակայն ծավալները նվազել են դժվարությամբ եւ փոփոխական հաջողությամբ։ Գոհարն անցել է ճիշտ սննդակարգի եւ ավելացրել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Նրան հաջողվել է հրաժեշտ տալ ավելորդ սանտիմետրերին։

Ավետիսյանը Ամանորի նախօրեին պառկել է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում եւ լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թեւերի, մեջքի եւ ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE