Բրիտանացի բուժքույրերի հետ առցանց հանդիպման ժամանակ Քեյթ Միդլթոնը ներկայացել է անսովոր կերպարում

23:22   23 հունվարի, 2021

Քեմբրիջի 39-ամյա դքսուհին իր Nurses Now-ի ընկերության շրջանակներում տեսակապով շփվել է Քովենթրիի եւ Ուորվիքշիրի համալսարանական հիվանդանոցներից հինգ բուժքույրերի հետ եւ շնորհակալություն հայտնել այս դժվարին պահին աշխատելու համար:

Տեսահոլովակի համար նա ընտրել է ոչ այնքան սովորական կերպար: Չնայած այն հանգամանքին, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իր տեսազանգերի համար նա գրեթե միշտ ընտրել է պրինտերով զգեստներ, այս անգամ նա նախխապատվություն է տվել ավելի ֆորմալ կերպարին՝ կրելով գրասենյակային ոճի հանդերձանք․ սպիտակ վերնաշապիկ եւ սեւ բաճկոն:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE