Քիրա Նայթլին այլեւս չի նկարահանվի տղամարդ կինոռեժիսորների անկեղծ տեսարաններում

10:28   24 հունվարի, 2021

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին հայտարարել է, որ այլեւս մերկ չի նկարահանվի տղամարդ կինոռեժիսորների  մոտ: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նրա խոսքով՝ անկեղծ տեսարաններում նկարահանումները ստիպում են իրենց շատ անհարմար զգալ։ Ընդ որում, դերասանուհին նշել է, որ պատրաստ է մերկ նկարահանվել կին ռեժիսորի ֆիլմում մայրության եւ մարմնի փոփոխությունների մասին:

Նայթլին հստակեցրել է, որ ինքը կինոյում մերկ կանանց չի պատկերել տղամարդկանց տեսանկյունից։



© NEWS.am STYLE