2021-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել (մաս երկրորդ)

20:22   24 հունվարի, 2021

Մենք շարունակենք ձեզ ծանոթացնել 2020 թվականի նոր սերիալների հետ։ Եթե դուք բաց եք թողել առաջին մասը, ապա կարող եք ծանոթանալ այստեղ:

«Հիմք»

«Կծած խնձոր» կորպորացիայի Apple TV+ սթրիմինգային ծառայությունը վերջերս սկսել է սեփական կոնտենտի արտադրությունը։ Այս տարի նրանք մի շատ հետաքրքիր նախագծի վրա են աշխատում։

Մեզ սպասվում է լեգենդար ֆանտաստիկայի ժանրի գրող Այզեկ Ազիմովի «Հիմք» վեպերի շարքի էկրանավորումը։

Գալակտիկական կայսրությունը, որը իշխում է տիեզերքում հազարամյակ շարունակ, ապրում է իր դարը: Մարդկությանը փրկելու փորձ են ձեռնարկում մի խումբ գիտնականներ՝ հանճարեղ մաթեմատիկոս Գերի Սելդոնի գլխավորությամբ։ Գերին արդեն վաղուց կանխատեսել է մարդկության անկումը, եւ որ ամեն ինչ, ի վերջո, ընկնում է հավերժական քաոսի մեջ։ Նա մի խումբ սրտացավ մարդկանց հետ տեղափոխվում է մոլորակ՝ գալակտիկայի եզրին, որտեղ «Հիմք» կոչվող բազան է ստեղծվում։

Նախագծի «ղեկին» տաղանդավոր Դեւիդ Ս. Գոյերն է, իսկ գլխավոր դերը կկատարի հոյակապ Ջարեդ Հարիսը:

Պրեմիերան հավանաբար տեղի կունենա 2021թ․-ի աշնանը։ 

«Լյուպեն»

Netflix-ը շարունակում է ամրապնդել իր ինտերնացիոնալությունը, այս անգամ մեզ սպասում է Արսեն Լյուպենի մասին պատմության էկրանավորումը: Մեր հերոսը Շերլոկ Հոլմսի եւ Էրքյուլ Պուարոյի խառնուրդն է՝ մի պտղունց Կազանովա, եւ այդ ամենը ֆրանսիական հմայքով ու «Խաբեության պատրանք» ֆիլմի միջավայրում։

Նախագիծը ղեկավարելու է Ջորջ Քեյը, իսկ գլխավոր դերում նշանակվել է ֆրանսիական կինոյի խարիզմատիկ եւ դրական աստղ Օմար Սին:

Պրեմիերան՝ հունվարի 8-ին։

«Հալո»

Showtime մալուխային ալիքը կուրախացնի բոլոր գեյմերներին, եւ կարծում եմ, որ սովորական հեռուստադիտողներին նույնպես։ Ալիքն այս տարի մեզ կնվիրի «Հալո» կուլտային խաղի էկրանավորումը։

Սերիալի սյուժեն հիմնված է առաջին խաղի՝ «Halo: Combat Evolved»-ի վրա։ Հեռավոր ապագան, երկրային զորքերը տանուլ են տալիս պատերազմը այլմոլորակային քաղաքակրթությունների կրոնական միությանը։ Երկրացիների վերջին հնարավորությունը SPARTAN-II նախագիծն է, որն ուղղված է ուժեղացված զինվորների ստեղծմանը:

Բայց, ցավոք, վճռորոշ ճակատամարտում երկրացիները պարտության են մատնվում, մոլորակը ոչնչացվում է։ Եվ միայն «Աշնան շարասյունը» տիեզերանավին է հաջողվում փրկվել։ Ջոն-117 նավի ուղեւորը, նույն ինքը՝ վարպետ Չիֆը, սպարտացիների վերջին ներկայացուցիչը, հայտնաբերում է «Հալո» խորհրդավոր արտեֆակտը, որն իրենից ներկայացնում է օղակ աշխարհ, որի օգնությամբ կարելի է փոխել պատմության ընթացքը:

Սերիայի շոուրաները կլինի Օտտո Բաթհերսթը, նա սերտորեն համագործակցում է խաղի ստեղծողների հետ: Գլխավոր դերերը կկատարեն Պաբլո Շրայբերն ու Նատաշա ՄակԷլհոունը։

Պրեմիերան, հավանաբար, 2021 թվականի վերջին։

Շարունակելի․․․

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE