«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»․ Սոֆյա Պողոսյանի շնորհավորանքն ամուսնուն եւ նոր համատեղ լուսանկարը

15:45   24 հունվարի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Աշոտը մեղմ համբուրում է կնոջը։ Հրապարակմանը կից Սոֆյա Պողոսյանը շնորհավորել է ամուսնու տարեդարձը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։



© NEWS.am STYLE