«Երբեք չեմ հոգնի սիրել քեզ». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

12:42   25 հունվարի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Փոքրիկն օրերս նշել է ծննդյան օրը։ «Երբեք չեմ հոգնի սիրել քեզ»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Anais Sardaryan (@anaissardaryan)

Ավելի վաղ նա գրառում է կատարել որդու ծննդյան օրվա առիթով։ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Դու ծնվեցիր, ու ես դարձա աշխարհի ամենաերջանիկը: Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց քեզնով ինձ օրհնեց: Մոնթե ջան, անունիդ արժանի մարդ մեծանաս ու ամենակարեւորը խաղաղ երկնքի տակ ապրես»,- գրել է նա։



© NEWS.am STYLE