Asos-ը կարող է գնել Topshop-ը. լրատվամիջոց

15:34   25 հունվարի, 2021

Բրիտանական Asos առցանց խանութը դարձել է Topshop ապրանքանիշի գնման առաջին հավակնորդը։ Next ապրանքանիշին ու «Davidson Kempner Capital» ընկերությունը հրաժարվել են գնումից։ The Guardian-ի հաղորդմամբ՝ գործարքի արժեքը կազմում է ավելի քան 250 մլն ֆունտ։ Սակայն Asos-ն առայժմ Topshop-ի գնման մասին բանակցություններ չի վարում։

Topshop եւ Topman ապրանքանիշերը պատկանում են բրիտանացի միլիարդատեր Ֆիլիպ Գրինի «Arcadia Group» ընկերությունների խմբին։ 2020թ.-ի վերջին ռիթեյլերը հայտարարել է սնանկացման մասին։



© NEWS.am STYLE