Էմինեմը «Higher» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում ռինգ է դուրս գալիս

17:43   25 հունվարի, 2021

Ամերիկացի ռեփեր Էմինեմը թողարկել է «Higher» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում թրեշ-թոքի է մասնակցել Դանա Ուայթի հետ։ Երաժիշտը տեսահոլովակում հանդես է եկել մարզիկի դերում։ Նրա հերոսը մարզվում է մարզասրահում, եւ ըստ ամենայնի՝ պատրաստվում է մանամարտի։

Հինգ րոպե տեւողությամբ տեսահոլովակում կա ամենն, ինչ այսօր ներկայացնում է MMA աշխարհը՝ դաժան սպարինգ, հարցազրույցներ սպորտային հեռուստաալիքներով, հայացքների պայքար եւ մամուլի ասուլիս, որը վարում է UFC-ի ղեկավարը։

Միայն թե Էմինեմը մրցակիցներին հարվածելու է ոչ թե բռունցքներով, այլ ռեփ կատարման տողերով ու տեքստի մատուցմամբ։

Լուսանկարը՝ Getty images



© NEWS.am STYLE