«ТНТ»-ի կատակերգուի տնօրենը խոսել է ինքնասպանությունից առաջ նրա վիճակի մասին

13:22   25 հունվարի, 2021

Ռուս սթենդ-ափ կատակերգու Ալեքսանդր Շալյապինը բուժվում էր ալկոհոլից կախվածության դեմ եւ տառապում էր դեպրեսիայով։ Արտիստի տնօրենը՝ Մարիա Մալյակինան, «Звезда»-ի հետ զրույցում նկարագրել է նրա վիճակը ենթադրյալ ինքնասպանությունից առաջ։

«Նա դեպրեսիայի վիճակում է եղել, կինն ամեն ինչ հաստատել է։ Մենք վաղուց չէինք շփվում։ Վերջին շրջանում նա վերականգնման փուլում էր, բուժվում էր ալկոհոլից կախվածության դեմ։ Հինգշաբթի դուրս է եկել, եկել է տուն ու չի ապաքինվել»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է նա։

Telegram-յան «112» ալիքի տեղեկություններով՝ Շալյապինը մի քանի տարի չարաշահել է ալկոհոլն ու բուժման փուլում է եղել։ Նրա կինը վերջին մի քանի օրերի ընթացքում ապրել է ամառանոցում եւ պարբերաբար գնացել է ամուսնու մոտ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի բնակարանում հայտնաբերել են 41-ամյա Ալեքսանդր Շալյապինի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։ Մարմինը հայտնաբերել է արտիստի կինը։

Ալեքսանդր Շալյապինը դերասան է, սթենադափեր, որը հանդիսատեսին հայտնի է որպես «ТНТ»-ի «Stand Up Show»-ի մասնակից։ Նա նաեւ խաղացել է Театра.doc-ի բեմում, որպես հաղորդավար աշխատել ռուսական հեռուստաալիքներում, ինչպես նաեւ նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE