Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել

19:08   25 հունվարի, 2021

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ 41-ամյա հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը սկսել է հանդիպել «Blink-182» խմբի երաժիշտ Թրեւիս Բարքերի հետ։ Ըստ նախնական տեղեկատվության՝ զույգին նկատել են մոդելի մոր տանը։

Նշվում է, որ հայտնիները նաեւ համապատասխան լուսանկարներ են հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Այս մասին հայտնում է People-ը։

Ըստ աղբյուրի՝ զույգը միասին է մոտ երկու ամիս։ Նրանք նախ ընկերներ են եղել, իսկ այժմ հարաբերությունները վերաճել են սիրո։ Բացի այդ՝ Բարքերին Քարդաշյանը վաղուց է դուր գալիս։

2006-2015թթ. հեռուստաաստղն ամուսնացած էր գործարար Սքոթ Դիսկի հետ։ Նրանք երեք երեխա ունեն՝ որդին՝ Մեյսոն Դեշը, դուտրսը՝ Պենելոպա Սքոթլենդն ու որդին՝ Ռեյն Էսթոնը։ Երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգը բաժանվել է։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE