«Հարվածներ էի ստանում դեմքիս». «Универ»-ի աստղի նախկին կինն իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանել

20:13   25 հունվարի, 2021

Դերասան Վիտալի Գոգունսկու նախկին կինը՝ Իրինա Մաիրկոն, հերթական անգամ խոստովանել է, որ ամուսնության ընթացքում հանդուրժել է ծեծ եւ ծաղրանք։ «Универ» սերիալում Կուզիայի դերակատարն ի պատասխան կնոջը մեղադրել է դստեր հետ հանդիպումներին խոչընդոտելու համար։

Նախկին ամուսինները հանդիպել են «Звезды сошлись» հաղորդման նոր թողարկման եթերում։ Առաջինը գանգատվել է Գոգունսկին. նա ասել է, որ արդեն մեկ տարի է՝ չի տեսել դստերը։ Նա վստահ է, որ Միլանային իր դեմ է տրամադրել նախկին կինը, թեեւ ինքը կանոնավոր վճարում է ալիմենտները։

«Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Ես ոչ թե 25 տոկոս եմ թողել, այն ամենն, ինչ ունեցել եմ։ Ես նորմալ շփման ու ընկերության համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում,- հայտարարել է նա։ - Վերջին անգամ դստերս հաղորդագրություն եմ գրել Նոր տարվան։ Ինձ եւս շնորհավորել են։ Հույս ունեմ՝ Միլանան էր»։

Վիտալի Գոգունսկու հայտարարություններին ի պատասխան առերեսում է կազմակերպվել Իրինա Մաիրկոյի հետ հենց ստուդիայում։ Կինը խոստովանել է, որ իսկապես վերջերս դստեր հեռախոսում արգելափակել է դերասանի համարը, քանի որ աղջիկը տառապում էր առանց նրա ուշադրության։ «Միլանան էլ կհաստատի, որ հաղորդագրություն չի եղել»,- նախկին ամուսնուն ասել է նա։

Նախկինում Իրինան մի քանի անգամ պատմել է, թե ինչ է ստիպված եղել հաղթահարել ամուսնության ընթացքում։ «Секрет на миллион» հաղորդման ընթացքում նա Լերա Կուդրյավցեւային հայտնել է, որ լաց է եղել ամուսնության բոլոր տարիներին, իսկ ամուսնալուծության վերաբերյալ որոշում է կայացվել, երբ Միլանայի մոտ ծնողների կոնֆիլիկտների պատճառով խուճապային գրոհներ են առաջացել։

«Նա լոգասենյակում լվանում էր ինձ վրայի արյունը։ Ես հարված էի ստանում ատամնաշարի ուղղությամբ։ Ես նրան նույնիսկ դա եմ ներել, ես ամուսնացել եմ նրա հետ։ Բայց հետո կրկին սկսեցինք վիճել, եւ Միլանայի մոտ սթրես ու խուճապային գրոհներ առաջացան»,- հայտնել է Մաիրկոն։

Գոգունսկին չի ընդունում մեղադրանքները։ Այս անգամ եւս. նա պարզապես լքել է նկարահանման հրապարակը, երբ նախկին կինն այդ ամենը պատմել է։

Զույգի դուստրը՝ Միլանան, արագորեն հայտնիություն է ձեռք բերում համացանցում։ Եվ հիմա փորձաքար է դարձել ոչ թե շփումը երեխայի հետ, այլ գումարը, որը տասնամյա աղջնակը վաստակում է համացանցում, գրում է «Էքսպրես Գազետա»-ն։ Գոգունսկին պնդում է, որ ինքն է առաջխաղացրել դստերն ու նրա համար երգեր գրել, իսկ մայրն ասում է, որ ինքն է զբաղվել առաջխաղացմամբ։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE