Ալիշա Քիզն այսօր նշում է 40-ամյակը. 7 հետաքրքիր փաստ ինքնատիպ երգչուհու մասին

18:05   25 հունվարի, 2021

Երգչուհի Ալիշա Քիզն այսօր` հունվարի 25-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ինքնատիպ կերպար եւ երաժշտական ճաշակ ունեցող աստղը բոլորեց 40-ամյակը, ինչի առթիվ NEWS.am STYLE-ը 7 հետաքրքիր փաստ է առանձնացրել Ալիշա Քիզի մասին:

Իրական անունն ու առաջին կեղծանունը

Երգչուհու իրական անունը Անիշա Աուգելո Քուք է: Կարիերայի սկզբում Ալիշան մտածել է, որպես բեմական անուն ընտրել Ալիշա Ուայլդը (Alicia Wild), բայց նրա մայրը թույլ չի տվել` նշելով, որ այդպիսի կեղծանունն ավելի շատ կսազեր մերկապարուհուն:

Տաղանդի բացահայտումը

Նա սկսել է դաշնամուր նվագել 7 տարեկանից, իսկ 14-ում արդեն երգում էր երգչախմբում: Հենց այդ տարիքից էլ սկսել է գրել իր երգերը:

Առաջին հաջողությունը

Ալիշան երկրորդ կին մենակատարն է, որին հաջողվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում (2002 թ-ին) միանգամից 5 մրցանակի արժանանալ: 1999 թ-ին նման ռեկորդ առաջին անգամ գրանցել էր Լորեն Հիլը:

Համառություն եւ հաղթանակ

2002-ի «Գրեմմին» Ալիշայի կյանքում առաջինն էր, եւ ինչպես երգչուհին է հիշում, նա մրցանակաբաշխության օրը սաստիկ մրսած էր եւ ջերմություն ուներ, իսկ երեկոյան այդպիսի վիճակում, պարզապես, չէր կարող ելույթ ունենալ. «Մենք, իսկապես, հրաշք գործեցինք` մի քանի դեղահաբ եւ B վիտամին, որոնք ինձ ոտքի կանգնեցրին, եւ ես կարողացա ելույթ ունենալ»,-People-ի հետ զրույցում նշել է Քիզը:

Դե, ինչպես հայտնի է, երգչուհին այդ օրը ոչ միայն փայլուն ելույթ է ունեցել, այլեւ արժանացել միանգամից 5 «Գրեմմիիի»:

Կամք եւ աշխատասիրություն

2008 թ-ին նկարահանված «Մեղուների գաղտնի կյանքը» ֆիլմում Ջուն Բոութրայթի դերի համար Ալիշան ընդամենը 4 շաբաթում սովորել է ջութակ նվագել:

Վատ սովորությունը

Երգչուհու վատ սովորություններից մեկն այն է, որ նա սիրում է «ճտտացնել» վիզը:

Աստղային պաստառ` առանց make up-ի

"In Common" սինգլի ֆոտոնկարահանմանը Ալիշան ներկայացել է սպորտային վերնազգեստով եւ շարֆով, քանի որ այնտեղ գնացել է անմիջապես մարզասրահից հետո: Լուսանկարիչ Պաոլա Քադրիքն այնքան է տպավորվել նրա տեսքով, որ խնդրել է նրան հենց այդպես` առանց որեւէ դիմահարդարման լուսանկարվել:

Աղբյուր` Thefactsite.com, Deezer-blog.com, Yahoo.com

Լուսանկարները` Ալիշա Քիզի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE