«Հարկավոր է պատասխան տալ բառերի համար». Ռուդկովսկայան սկանդալ է բարձրացրել Բուզովայի ծննդյան տոնին

11:23   26 հունվարի, 2021

Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան սկանդալ է բարձրացրել հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին։ Այս մասին Telegram-յան ալիքում հայտնում է Super.ru-ն։

Ռուդկովսկայային զայրացրել են հոբելյարի ընկերուհիներից մեկի խոսքերը ռուսական շոու-բիզնեսի կեղծավորության մասին։ Պրոդյուսերը վերցրել է բարձրախոսն ու հայտարարել, որ «հասել է այն տարիքին», երբ կարող է իրեն թույլ միայն ճշմարտությունն ասել։

«Հարկավոր է պատասխան տալ բառերի համար, իսկ երբ խոսում եք՝ մտածել այն մասին, ինչի մասին խոսում եք»,- բեմում երկու աղջիկներին ասել է Ռուդկովսկայան։ Նա նշել է, որ ամբողջ շոու-բիզնեսը չի շողոքորթի Բուզովային։

Պարբերականի տեղեկություններով՝ պրոդյուսերը դրանից հետո լքել է երեկույթը։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE