Ալյոնա Ապինան հայտնվել է Ուկրաինայի սեւ ցուցակում

12:33   26 հունվարի, 2021

Ուկրաիանայի մշակույթի նախարարությունը ռուս երգչուհիներ Ալյոնա Ապինային եւ Յուլյա Գլեբովային ներառել է արվեստի գործիչների սեւ ցուցակում, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ապինայի խոսքով՝ ինքը տեղյակ է մուտքի արգելքի մասին, սակայն չէր էլ պատրաստվում Ուկրաինա մեկնել։ Հայտնի չէ, թե ինչու են նրան սեւ ցուցակում ներառել։ «Ինձ համար լիովին միեւնույնն է»,- ընդգծել է նա։

Երգչուհիներին ցանկում ներառելու պահանջ եղել է Ուկարինայի անվտանգության ծառայությունից։ «Հունվարի 22-ի համապատասխան հրամանագրերով՝ ռուս արտիստները ներառվել են ցանկում»,- ասված է մշակույթի նախարարության հրապարակման մեջ։

2015թ.-ին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է արտիստների եւ մշակույթի այլ գործիչների ցանկ, որոնք, իբրեւ, սպառնում են երկրի անվտանգությանը։ Դրանում ներառված են եղել Օլեգ Գազմանմովը, Սերգեյ Պենկինը, Վալերիան, Ալեքսանդր Ռոզենբաումը եւ Յուլյա Չիչերինան։ Այս պահին ցանկում 159 անուն է ներառված։

 



© NEWS.am STYLE