«HBO Max»-ն աշխատում է Հարի Փոթերի մասին սերիալի վրա

13:46   26 հունվարի, 2021

Ամերիկյան «HBO Max» ընկերությունն աշխատում է Հարի Փոթերի մասին սերիալի վրա։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ HBO Max-ի եւ Warner Bros.-ի ղեկավարները սցենարիստի են փնտրում։ Սերիալի անվանումն ու այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

The Hollywood Reporter-ը նշում է, որ նախագիծը կարող է խնդիրներ ունենալ հեղինակային իրավունքների փոխանցման հետ։ Այժմ դրանք պատկանում են Ջոան Ռոուլինգին, որը գրքերի շարք է գրել Հարի Փոթերի մասին։ Ռոուլինգը ղեկավարում է յուրաքանչյուր նախագծի արտադրություն եւ սցենար։

2016թ.-ին «NBCUniversal» ընկերությունը գործարք է կնքել Warner Bros․-ի հետ եւ ստացել ԱՄՆ-ում մինչեւ 2025թ.-ը ֆիլմերը հեռարձակելու իրավունքը։ Որպեսի HBO Max-ը կարողանա սերիալը ցույցադրել իր սթրիմինգային հարթակում, հարկավոր է համապատասխան համաձայնագիր կնքել։



© NEWS.am STYLE