«Արքայախնձոր, Բանան, Պինգվին». հայտնի են «Маска» շոուի երկրորդ եթերաշրջանի հերոսները

16:52   26 հունվարի, 2021

Փետրվարի 14-ին «НТВ» հեռուստաալիքի եթերում տեղի կունենա «Маска» հայտնի շոուի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Արդեն իսկ հայտնի են տասնչորս նոր հերոսները, որոնց դիմակների ներքո կթաքնվեն երկրին հայտնի մարդիկ։

Հեռուստադիտողին արտիստիզմով ու վոկալային տվյալներով կգրավեն Արքայախնձորը, Բանանը, Սպիտակ արծիվը, Միաեղջյուրը, Նապաստակը, Օձը, Կոկորդիլոսը, Լաման, Ռնգեղջյուրը, Պինգվինը, Վարդագույն հովազը, Արեւը եւ Սեւ հովազը։  

Ինչպես առաջին եթերաշրջանում, այնպես էլ հիմա, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Ռեգինա Տոդորչենկոն եւ Տիմուր Ռոդրիգեսը կգուշակեն, թե ով է թաքնված դիմակի հետեւում։ Հինգերորդ անդամի անունն առայժմ գաղտնի է պահվում։ Նախագիծը վարելը կրկին վստահվել է շոումեն Վյաչեսլավ Մակարովին։

Լուսանկարը՝ «НТВ» հեռուստաալիք



© NEWS.am STYLE