Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով

15:46   26 հունվարի, 2021

Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 20 տարվա վաղեմության կուլտային տեսահոլովակի մոտիվներով չելենջ է սկսել եւ առաջացրել երկրպագուների զայրույթը։ Խոսքը «Love Don't Cost a Thing» տեսահոլովակի մասին է, որում նա դեն էր նետում թանկարժեք իրերը։

Տեսանյութում նա քայլում է լողափին, հանում արեւային ակնոցը, պիջակը, թեւնոցը։ «Չեմ կարողանում համբերել տեսնելու կատարման ձեր տարբերակները»,- հրապարակման մեջ գրել է նա։ Նրա կողմից սկսված չելենջը մեկնաբանություններում բացասական արձագանքի է արժանացել։ Հետեւորդները մատնանշել են, որ չեն կարող իրենց թույլ տալ նետել իրերն, առավել եւս երբ աշխարհում համավարակ է։

«Դու ուզո՞ւմ ես, որ ես նետեմ արեւային ակնոցս, որի համար երեք աշխատավարձ եմ վճարել․ Ոչ, շնորհակալ եմ», «դու ուզում ես, որ մենք փողոցում լինենք առանց դիմակի՞։ Համավարակի ընթացքո՞ւմ։ Դու ուզում ես, որ մենք առանց դիմակի դուրս գանք ու հանե՞նք հագուստը։ Ես չէի ցանկանա, որ ինձ մեղադրեն անվայելուչ պահվածքի համար։ Ես աղքատ եմ, այդ պատճառով էլ լյուքսային հագուստի համար գումար չունեմ»,- գրել են նրանք։

Որոշ օգտատերեր տարակուսանք են արտահայտել, որ Լոպեսն ազատ քայլում է ափին այն ժամանակ, երբ իրենց համար այդ ճանապարհը փակ է կարանտինային սահմանափակումների պատճառով։ Նրանց նաեւ զայրացրել է, որ երգչուհին դիմակ չի կրել։

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE