«Եղիր ինքնավստահ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը

19:49   26 հունվարի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին, որը հեռուստադիտողին հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, վերարկու է կրում եւ նույն գույնի լայնեզր գլխարկ։ Դերասանուհին արեւային ակնոց է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի օր։ Եղիր ինքնավստահ։ Հիշիր, որ գեղեցիկ ես եւ յուրահատուկ»։



© NEWS.am STYLE