Մահացել է կորեացի 26-ամյա դերասանուհի Սոն Յու Ջոնը

14:47   26 հունվարի, 2021

Սեուլում մահացած են գտել հայտնի դերասանուհի եւ մոդել Սոն Յու Ջոնին։ Հաղորդագրությունում նշվում է, որ Սոնը  կյանքից հեռացել է հունվարի 23-ին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ։ Մահվան պատճառը չի նշվում։

26-ամյա Սոն Յու Ջոնը հայտնի էր «Դպրոց 2017», «Երազանք պահիր», «Ոսկե ծիածան» հեռուստասերիալներով։ Նա նաեւ նկարահանվում էր երաժշտական տեսահոլովակներում եւ հայտնի ապրանքանիշերի, այդ թվում Estée Lauder-ի եւ Baskin Robbins-ի գովազդներում։

Сон Ю-джон

Դերասանուհին նաեւ պաշտպանում էր սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքները։

Աստղը սոցիալական ցանցերում վերջին անգամ լուսանկար է հրապարակել Նոր տարվա նախօրեին։ Հիմա արդեն հրապարակման մեկնաբանություններում նրա երկրպագուները հարազատներին ու մտերիմներին աջակցության խոսքեր են գրում։

Լուսանկարները՝ Getty Images/Instagram



© NEWS.am STYLE