Բոբը կրկին նորաձեւ է. հայ հայտնիներ, որոնք նախընտրում են այս սանրվածքը (ֆոտո)

18:05   26 հունվարի, 2021

Ինչպես պնդում են նորաձեւության ամենահայտնի պարբերականները՝ բոբը 2021-ի ամենաթրենդային սանրվածքների ցուցակում է: Կարճ կտրված կառեն հավասարապես սազում է, ինչպես սպորտային, այնպես էլ դասական կերպարներին: Քանի որ այս տարի նորաձեւ է նաեւ մազափունջ թողնելը, այն կարող եք համադրել բոբի հետ եւ ստանալ հոլիվուդյան դասական գեղեցկուհու կերպար:

Եթե ժամանակ չունեք ամեն օր արդուկել կամ վարսահարդարիչի օգնությամբ հարթեցնել մազերը, հոգ չէ, այս տարի նորաձեւ են նաեւ բնական ալիքները, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ, կարելի է ջանք գործադրել դասական ուղիղ հարդարված բոբ ունենալու համար, որն աննկարագրելի նրբագեղություն է հաղորդում կերպարին:

Հայկական շոու-բիզնեսում քիչ չեն հայտնիները, որոնք նախընտրում են վարսերի այս թրենդը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է նրանցից մի քանիսին:

Իրինա Այվազյան

Մարիաննա Քոքչյան (Wing__21)

Աննա Գրիգորյան

Էրմինա Զախարովա

Մերի Ներսիսյան

Շուշաննա Թովմասյան

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE