Սլաքները վերադարձել են նորաձեւություն, իսկ անփայլ (matt) տոները դարձել անտիթրենդ. Դիանա Տոնոյանը՝ 2021-ի ամենատարածված make up թրենդների մասին (ֆոտո)

17:16   26 հունվարի, 2021

2020-ին անտիթրենդ դարձած սլաքները (eyeliner) 2021-ին վերադառնում են նոր շնչով: Տարբեր հաստությամբ եւ ուրվագծերով արված սլաքներն այս տարվա դիմահարդարման ամենատարածված թրենդներից են:

Թե դիմահարդարման էլ որ միտումներն են նորաձեւ, եւ որոնք՝ անտիթրենդ, NEWS.am STYLE-ը պարզել է դիմահարդար Դիանա Տոնոյանից:

«Այս տարի շատ մոդայիկ են լայն սլաքները: Դրանք աչքերին տալիս են առեղծվածային տեսք եւ վիզուալ բարձրացնում են հայացքը: Դրանց լայնությունն այնքան տպավորիչ է, որ կարող են ծածկել, գրեթե, ամբողջ վերին կոպը»,-ասում է Դիանան՝ խորհուրդ տալով չխուսափել նաեւ գծել գունավոր սլաքներ:

«Դասական սեւ գույնին ավելացվում է պայծառ eyeliner-ը: Ինչ վերաբերում է շուրթերին՝ շատ նորաձեւ է օմբրե (երկգույն) տարբերակը: Առանց հստակ ուրվագծի օմբրեի էֆեկտն էլ ավելի նկատելի դարձնելու համար խորհուրդ է տրվում աչքերն ընդգծել չեզոք ոճով: Այդպիսով, շուրթերն իրենց վրա կվերցնեն ամբողջ ուշադրությունը»:

Անդրադառնալով այս տարի դիմահարդարման մեջ թրենդային համարվող երանգներին՝ Դիանան առանձնացրեց մուգ կարմիրը, կարմիրն ու նարնջագույնը:

«Իսկ անփայլ տոնն (matt) ու արտահայտիչ կոնտուրինգն այս տարի անտիթրենդ են համարվում»,-նշեց դիմահարդարը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Pinterest, Instagram/@maryphillips, aelida.com, Դիանա Տոնոյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE