Հարվի Վայնշտեյնի ընկերությունն ավելի քան 17 մլն դոլար կվճարի նրա զոհերին

21:10   26 հունվարի, 2021

Դելավեր նահանգի սնանկությունների գործով դատարանը Հարվի Վայշտեյնի «Weinstein Company» ընկերությանը կարգադրել է 17,1 մլն դոլար վճարել սեռական ոտնգությունների ու բռնաբարության զոհերին, հայտնում է Variety-ն։ Դատավոր Մերի Ուոլրաթը հայտարարել է, որ առանց վնասների փոխհատուցման Վայնշտեյնի զոհերը «նվազագույն վերականգնում կստանային, եթե առհասարակ դա տեղի ունենար»։

17,1 մլն դոլար ֆոնդը կբաժանվի 50 տոժողների միջեւ։ Ամենալուրջ մեղադրանքներով 500 հազար դոլարի չափով եւ ավելի փոխհատուցում կվճարվի։ Կարգավորումը հաստատել են անձամբ զոհերը, 39-ը կողմ են քվեարկել, ութը՝ դեմ։

Ծրագիրը կարգադրում է նաեւ 9,7 մլն դոլար հատկացնել Weinstein Co.ի նախկին աշխատակիցներին ու տնօրեններին, ինչը նրանց թույլ կտա վճարել փաստաբանական ծախսերի մի մասը վերջին մի քանի տարիների ընթացքում։

Հարվի Վայնշետյնը 2020թ.-ի փետրվարին մեղավոր է ճանաչվել դերասանուհիների եւ իր պրոդյուսերական ընկերության աշխատակիցների բռնաբարության եւ նրանց նկատմամբ սեռական ոտնձգության համար եւ մարտին դատարանի կողմից դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։

Աղբյուրը՝ «Կոմերսանտ»

Լուսանկարը՝ Justine Lane/EPA-EFE/Shutterstock



© NEWS.am STYLE