Քեթի Տոպուրիային ու նրա նորածին որդուն դուրս են գրել ծննդատնից

13:52   27 հունվարի, 2021

Քեթի Տոպուրիայի ամուսինը՝ Լեւ Դենգովը, երիտասարդ մայրիկին տուն է տարել է Մոսկվայի էլիտար ծննդատներից մեկից։ Երգչուհին, որը մի քանի օր առաջ լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային, տուն է գնացել առանց ավանդական ծաղիկների ու փուչիկների, միայն ամուսնու ուղեկցությամբ։

Ամուսինն արտիստին աջակցել է նաեւ ծննդաբերության ընթացքում եւ այն լքել է միայն այն ժամանակ, երբ փոքրիկը լույս աշխարհ է եկել։ Սոցիալական ցանցերում Քեթին հայտնել է, որ որդուն տվել են Ադամ անունը։

Տոպուրիան եւ Լեւ Դենգոն ամուանցել են 2020թ.-ի վերջին։ Նրանց հարաբերությունների մասին հանրությունն իմացել է 2019թ.-ին. ռեփեր Գուֆից բաժանվելուց հետո հայտնի է դարձել, որ Քեթին հանդիպում է Բելառուսից գործարարի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լեւ Դենգովը նրա իսկական անունը չէ, նախկինում նրան անվանել են Պավել Գուզբանդ, նա ժամանակին տեղի բոյս-բենդերից մեկի անդամ է եղել)։ Աելի ուշ երգիչը որոշել է իրեն նվիրել միջազգային հարաբերություններին ու դիվանագիտության ու փոխել է մասնագիտությունը։

Լուսանկարը՝ Instagram

 



© NEWS.am STYLE