21-ամյա ռեփեր 6 Dogs-ն ինքնասպանություն է գործել

14:14   27 հունվարի, 2021

Ամերիկացի 21-ամյա հիփ-հոփ կատարող 6 Dogs-ը (իսկական ունունը՝ Չեյզ Ամիկ) ինքնասպանություն է գործել, հայտնու է Daily Mail-ը։

Ռեփերի մահվան մանրամասները չեն հաղորդվում։ Մահվանից մի քանի ամիս առաջ արտիստը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով՝ նշելով, որ հիվանդությունը թեթեւ է տանում։

6 Dogs-ը սկսել է հայտնիություն ձեռք բերել 2016թ․-ին SoundCloud ծառայությունում ներբեռնված երգերի շնորհիվ, երբ 17 տարեկան է եկել։ Նա իր երգերում խոսում էր թմրամիջոցներին ու աղջիկների մասին, այդ կոմպիոզիցիաների մասին իմացել է նրա մայրը, որն այդ պատչառով պատժել է արտիստին եւ որոշ ժամանակ նրան արգելել է փողոց դուրս գալ։

6 Dogs-ի գլխավոր հիթեր են դարձել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Flossing» եւ «Faygo Dreams»։ 2016թ.-ին «Flossing» երգի հիման վրա հրապարակված տեսահոլովակն ավելի քան յոթ մլն դիտում է հավաքել։

6 Dogs-ի վերջին նախագիծը՝ «Hi-Hats & Heartaches» սկավառակը, թողարկվել է 2019թ․-ի հոկտեմբերին։

2017թ.-ի նոյեմբերին հայտնի է դարձել ռեփեր Lil Peep-ի մահվան մասին։ Նա եւս 21 տարեկան է եղել։ Նա մահացել է կեղծ հանգստացնող միջոցի գերդոզավորումից։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE