Լիլուն ներկայացել է քնքուշ կերպարում

23:37   27 հունվարի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մեղմ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլուն մոխրագույն զգեստ է կրում։ Երգչուհին, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, նախապատվություն է տվել սպորտային կոշիկներին։ Նա արձակել է մազերն ու բնական շպարով է։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան կադրերով։ Նա կադրում պատկերված էր ամուսնու, որդու ու դստեր հետ։ «Աստված պահապան լինի մեր ընտանիքներին», - հրապարակմանը կից գրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE