«ԵԼ»-ը Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակի է արժանացել

14:29   27 հունվարի, 2021

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London International Shouts Film Festival» փառատոնում՝ «Honorable Mantion» մրցանակի։ Այս մասին հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որի աջակցությամբ նկարահնավել է ֆիլմը։

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնելու հայ արվեստը եւ եւս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտելու մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։



© NEWS.am STYLE