L’Occitane-ի ամերիկյան ստորաբաժանումը դիմել է սնանկ ճանաչվելու համար

15:42   27 հունվարի, 2021

L’Occitane ընկերության ամերիկյան ստորաբաժանումը դիմել է սնանկ ճանաչվելու համար։ Ապրանքանիշը ծրագրում է Միացյալ Նահանգներում փակել 166 խանութներից 23-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ կարանտինից հետո L’Occitane-ին այդպես էլ չի հաջողվել մեծացնել առցանց վաճառքը։ Չի հաջողվել նաեւ համաձայնության գալ վարձակալների հետ եւ իջեցնել տարածքների վարձակալության արժեքը։

The Business of Fashion-ի հաղորդմամբ՝ բյութի ոլորտը համավարակը համառորեն է հաղթահարել։ Ֆինանսական դժվարություններ բախվել են միայն այն ապրանքանիշերը, որոնք միշտ շեշտադրում են կատարել բուտիկներում վաճառքի վրա (եւ չեն հասցրել կարգավորել կայքի աշխատանքը)։

Լուսանկարը՝ Shutterstock



© NEWS.am STYLE