Ռոբերտ Ռոդրիգեսը կվերաթողակի «Լրտեսների երեխաներ» ֆիլմաշարը

16:12   27 հունվարի, 2021

Ռոբերտ Ռոդրիգեսը վերաթողարկում է «Լրտեսների երեխաներն» ընտանեկան ֆիլմաշարը Skydance Media ստուդիայի համար, հայտնում է Deadline-ը։

Ռոդրիգեսը վերաթողարկված տարբերակի սցենարիստն ու ռեժիսորը կլինի։

«Լրտեսների երեխաները» օրիգինալ ֆիլմաշարը երեք սիքվել է ունեցել, ֆիլմաշարն ընդգհանուր առմամբ համաշխարհային վարձույթում 550 մլն դոլար է վաստակել։

Չի հաղորդվում, թե երբ կսկսվեն նկարահանումները եւ երբ է ծրագրվում ֆիլմի պրեմիերան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոդրիգեսը «Մայրամուտից մինչեւ արեւածագը» մուլտսերիալի կվերածի։

Լուսանկարը՝ Miramax



© NEWS.am STYLE