Փերիս Հիլթոնը խոստովանել է, որ արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա է սկսել

17:04   27 հունվարի, 2021

Ամերիկացի հայտնի դերասանուհի Փերիս Հիլթոնը, որը գտել է իր երազանքի տղամարդուն, ծրագրում է նրան երեխա պարգեւել։ The Trend Reporter փոդքասթի ընթացքում աստղը խոստովանել է, որ արդեն իսկ սկսել է արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրան։

Հիլթոնը խոստովանել է, որ որոշել է այդ միջոցին դիմել, քանի որ միայն այդ կերպ կարող է վստահ լինել, որ երկվորյակների լույս աշխարհ կբերի՝ տղայի ու աղջկա։ «Մենք արտմամարմնային բեղմնավորման ենք դիմում, քանի որ ես այդ կերպ կարող եմ երկվորյակի ընտել, եթե ցանկանամ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ արդեն իսկ ավարտել է հասուն ձվաբիջների դուրսբերման պրոցեդուրան, եւ դա իր համար բարդ է եղել։ «Դա բարդ էր, բայց ես գիտեի, որ արժե։ Ես դա մի քանի անգամ արել եմ»,- ասել է նա։

Картер Реум и Пэрис Хилтон

Փերիսը նշել է, որ իր 39-ամյա ընկերը՝ գործարար Քարթեր Ռեումը, իրեն շատ է աջակցում․ դերասանուհին նրան «իր երազանքների տղամարդն» է անվանել ու հայտարարել, որ նա 100 տոկոսով այն է, ինչ իրեն հարկավոր է։

«Ես, իսկապես, շատ հուզված եմ իմ կյանքի հաջոդ քայլին անցնելու եւ վերջապես պարզպաես իսկական կյանքով ապրելու համար։ Այդ պատճառով ես հավատում եմ, որ ընտանիքն ու երեխաները կյանքի իմաստ են։ Եվ ինձ դեռ չի վիճակվել զգալ դա, քանի որ ես չէի զգում, որ ինչ-որ մեկն իմ կողմից այնպիսի սիրո է արժանի, բայց ես հիմա գտել եմ այդպիսի մարդու»,- հայտարարել է աստղը։

Հիլթոնն ու Ռեումը ծանոթ են ավելի քան 10 տարի, նրանք սկսել են հանդիպել 2019թ.-ին, երբ նրանց ընտանիքները միասին նշել են երախտագիտության օրը։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE