The North Face փքաբաճկոնը վերջին ամիսների ամենահանրահայտ իրն է՝ Lyst-ի վարկածով

23:33   27 հունվարի, 2021

Բրիտանական Lyst հարթակը նշել է վերջին երեք ամիսների ամենահայտնի ապրանքանիշերն ու իրերը։ Ցանկը գլխավորում է The North Face 1996 Nuptse փքաբաճկոնը. վերլուծաբանները դրա տարածվածությունը բացատրում են նրանով, որ ինֆլյուենսերները հաճախ են այն կրում։ Ավելին, փքաբաճկոնը նորաձեւության միտումների շարքում հայտնվել է 90-ականներին։ Վերջին երեք ամիսների ընթացքում փքաբաճկոնների որոնողական հարցումներն աճել են 174 տոկոսով։

Կտրուկ ավելացել է նաեւ Ugg եւ Birkenstock կոշիկների պահանջարկը։ Birkenstock Boston կոշիկների պահանջարկը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ մեծացել է 367 տոկոսով։ Ugg Classic Mini-ը կանանց համար նախատեսված իրերի ցանկում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Moncler-ը դարձել է 2020թ.-ի չորրորդ եռամսյակի ամենաարագ զարգացող ապրանքանիշը։ Այն բարձրացել է 10 տեղով եւ Lyst-ի կայքում զբաղեցրել ամենահայտնի ապրանքանիշի ցանկի երրորդ տեղը։ Ընկերությունը դա պարզաբանում է Ռիք Օուենսի հետ համագործակղության հաջողությամբ, ինչպես նաեւ նորությամբ այն մասին, որ ապրանքանիշը պատրաստվում է 1,15 մլրդ եվրոյով ձեռք բերել Stone Island ապրանքանիշը։

Gucci-ն պահպանել է տեղն ամենահանրաճանաչ ապրանքանիշերի ցանկում GucciFest կինոփառատոնի, ինչպես նաեւ «Vogue US»-ի շապիկի շնորհիվ, որի համար ապրանքանիշի հագուստով նկարահանվել է Հարի Սթայլզը։ Balenciaga-ն երկրորդ տեղն է զբաղեցրել տեսախաղի ձեւով  աշուն-ձմեռ 2021 հավաքածուի թողարկումից հետո։

 



© NEWS.am STYLE