Երկար, կաշվե վերարկու. Հեյլի Բիբերին լուսանկարել են աշխատանքի գնալիս

20:39   27 հունվարի, 2021

Հեյլի Բիբերն այն աստղերից է, որոնք ապրում են ֆոտոխցիկների նշանառության տակ։ Նա այնքան է սովորել, որ իրեն ամենուր հետեւում են լուսանկարիչները, որ նրանց վրա ուշադրություն չի դարձնում։

Այս լուսանկարները երկրպագուներին հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչ տեսք ունի աստղը սովորական աշխատանքային օրերին։ Այս անգամ մոդելը երկար, կաշվե վերարկու է ընտրել, նույն երանգի տաբատ եւ վառ նարնջագույն սպորտային կոշիկներ։ Նրա ձեռքին լուսանկաներ հիշեցող ինչ-որ բան կար։ Փողոցում Հեյլին հագուստի երանգի դիմակ էր կրում, պարզ սանրվածք էր ընտրել եւ բնական երանգներով դիմահարդարում։

Ըստ ամենայնի, մոդելն աշխատանքի էր գնում։ Նրան հաճախ են լուսանկարում մարզասրահ գնալիս կամ ամուսնու՝ Ջասթինի ու ընկերուհիների հետ զբոսանքի ընթացքում։

Աղբյուրը՝ TSN

Լուսանկարները՝ Rachpoot/MEGA, AXELLE/BAUER-GRIFFINGETTY IMAGE



© NEWS.am STYLE