Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին

21:21   27 հունվարի, 2021

Կաննի կինոփառատոնը, որը ծրագրվում էր անցկացնել մայիսին, այս տարի տեղի կունենա հուլիսի 6-17-ը, հայտնում են կազմակերպիչները։

«Կաննի միջազգային կինոփառատոնը, որն ի սկզբանե ծրագրված էր մայիսի 11-22-ին, կանցկացվի 2021թ.-ի հուլիսի 6-ից մինչեւ 17-ը»,- ասված է փառատոնի Twitter-ի էջում։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Getty Images 



© NEWS.am STYLE