Եֆրեմովի կինը պահանջել է իրեն տալ դերասանի կողմից թաքցված գումարը

14:03   28 հունվարի, 2021

Միխայիլ Եֆրոմեվի կինը՝ Սոֆյա Կրուգլիկովան, պահանջել է իրեն տալ գումարը, որը նրա կողմից փակված է բանկային արկղում, հայտնում է Telegram-յան Mash ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ Կրուգլիկովան ազատազրկման ձեւով պատիժը կրող դերասանից պահանջում է ստորագրել թաքնված գումարի իրավունքների փոխանցման փաստաթղթերը, սակայն նա հրաժարվում է։

Հոկտեմբերի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը փոխել է Միխայիլ Եֆրեմովի վերաբերյալ դատավճիռը։ Սեպտեմբերին Ռուսաստանի վաստակավոր արտիստին դատապարտել են ութ տարվա ազատազրկման ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որի արդյունքում մահացել է մյուս մեքենայի վարորդ Սերգեյ Զախարովը։

Դերասանը բողոք է ներկայացրել Պրեսնենսկի դատարանի որոշման դեմ՝ ճանաչելով մեղքը մահվան ելքով վթարում եւ խնդրելով պատիժը փոխարինել պայմանական ազատազրկմամբ։ Սակայն Մոսկվայի քաղաքային դատարանը, քննելով բողոքը, պատիժը նվազեցրել է միայն կես տարով։ Արտիստը պետք է ազատազրկված մնա 7,5 տարի։



© NEWS.am STYLE