«Բրիջերթոններ» սերիալը Netflix-ի բացարձակ ռեկորդ է սահմանել

15:44   28 հունվարի, 2021

«Բրիջերթոններ» սերիալը դարձել է Netflix-ի ամենահանրաճանաչ շոուն։ Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով սթրիմինգային ծառայության մամուլի ծառայությանը։

Սերիալը հարթակի բացարձակ ռեկորդ է սահմանել. պրեմիերային հաջորդած առաջին 28 օրվա ընթացքում այն դիտել է 82 մլն մարդ։ Նախկին ռեկորդը պատկանում էր Անջեյ Սապկովսկու «Վեդմակ» գրքի էկրանավորմանը, այն գնահատել էր Netflix-ի 76 մլն օգտատերը։ Արդյունքում «Բրիջերթենները» դարձել է ծառայության ամենամեծ նախագիծը։

Նախագիծը ներառվել է լավագույնների տասնյակում բոլոր այն երկրներում, ուր սպասարկվում է Netflix հարթակը, բացառությամբ Ճապոնիայի։ Այն հայտնիությամբ առաջատար է 83 երկրում, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բրազիլիայում։

«Բրիջերթոնները» ռոմանտիկ դրամա է, որը հիմնված է գրող Ջուլիա Քուինի գրքերի շարքի վրա։ Շոուն ներկայացնում է Ռեջենսի դարաշրջանում Լոնդոնի բարձր հանրության ընտանիքներից մեկի պատմությունը։ Սերիալի հեղինակը Քրիս Վան Դյուսենն է, որն աշխատել է «Կրքի անատոմիա» նախագծի վրա։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։



© NEWS.am STYLE