Louis Vuitton-ը շոկոլադի խանութ է բացել

12:42   29 հունվարի, 2021

Տոկիոյում բացվել է Le Chocolat V շոկոլադի բուտիկը։ Այն գտնվում է Տոկիոյում Louis Vuitton-ի նոր, յոթհարկանի շենքում։ Այնտեղ կարելի է գնել LV լոգոտիպով շոկոլադը։

Louis Vuitton-ի գլխավոր տնօրեն Մայքլ Բերկի խոսքով՝ նոր տարածքն ավելի է, քան պարզապես խանութ ու սուրճ։ «Նպատակը մեր հաճախորդների հետ փոխգործացկելն է յուրաքանչուր քաղաքում»,- WWD-ին հայտնել է Մայքլ Բերկը։



© NEWS.am STYLE