Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում

16:03   29 հունվարի, 2021

Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած կարճ ցանկը, որոնք հավակնում են մրցանակին։

Իրական իրադարձությունների հիման վրա հիմնված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմություն է մանկական ընկերության մասին, ուր ներխուժում է 1890-ականների Համիդյան ջարդերի սարսափը։ Երբ ամենուր սարսափելի նախապաշարմունքներ են, թրքուհին, վտանգելով իր ու ընտանիքի կյանքը, փրկում է իր լավագույն ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական համոզմունքների պատճառով։

Ժապավենն ընդգրկում է 1881թ․-ից մինչեւ 1915թթ. ընկած ժամանակահատվածը՝ տարի, երբ սկսվեց հայոց ցեղասպանությունը եւ որին թվագրվում է Կոմիտասի վերջին համերգը։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Յովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ Ժան Պիեր Նշանյանը։



© NEWS.am STYLE