«Երեւան, սիրում եմ քեզ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը

13:43   30 հունվարի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է Երեւանի կենտրոնում։ Լուսինե Թովմասյանը ոճային վերարկու է ընտրել, երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ պայուսակ։ «Երեւան, սիրում եմ քեզ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։



© NEWS.am STYLE