Կորոնավիրուսի պատճառով չեղարկել են ամենամեծ երաժշտական փառատոնը

14:27   30 հունվարի, 2021

Երաժշտության ու արվեստների ամենախոշոր փառատոններից մեկը՝ «Կոաչելան» (Coachella), կրկին չեղարկել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանի առողջապահական համակարգի ներկայացուցիչ Քեմերոն Քայզերը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 29-ին Քայզերը փառատոնի չեղարկման մասին հրաման է ստորագրել, որը ծրագրված էր ապրլին։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք, երբ միջոցառումները կրկին կկարողանան անցկացվել»,- նշել է Քայզերը։

Նախորդ տարվա մարտին հայտնի է դարձել, որ փառատոնը կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի չի ունենա։ Սա փառատոնի առաջին չեղարկումն էր գոյության 20 տարվա ընթացքում։ Հունիսին միջոցառումը տեղափոխել էին 2021թ․։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Rich Fury/Getty Images for Coachella



© NEWS.am STYLE