«System of a down»-ը ներկայացրել է «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակը

10:11   31 հունվարի, 2021

«System of a down» աշխարհահռչակ ռոք խումբը ներկայացրել է «Genocidal Humanoidz» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովալը։ Այն հաջորդել է առցանց դրամահավաքին, որը նպատակ ունի օգնություն ցուցաբերել Արցախում պատերազմի հետեւանքով վիրավոր զինորների առողջության վերականգնմանը։

Տեսահոլովակի ռեժիսորները խմբի անդամ Շավո Օդաջյանն ու Deep Sky Animation’s-ից Ադամ Մասոնն են։

Առցանց դրամահավաքի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է ձեռքեր ու ոտքեր կորցրած հարյուրավոր զինվորների բուժմանն ու վերականգնմանը։

Նոյեմբերին ռոք խումբը 15 տարվա ընթացքում առաջին անգամ երկու նոր երգեր է թողարկել՝ «Genocidal Humanoidz» եւ «Protect the Land», որոնք նվիրված են Արցախին։ Խմբի անդամները նշել են, որ նպատակը տեղեկացվածության բարձրացումն էր։



© NEWS.am STYLE