Հայտնի ռեփերը 24 մլն դոլար արժողությամբ ադամանդը կիմպլանտավորի ճակատին

13:09   1 փետրվարի, 2021

Ամերիկացի ռեփեր Սամյիր Վուդսը, որը հայտնի է Lil Uzi Vert անունով, 24 մլն դոլար արժողությամբ ադամանդ է գնել եւ ծրագրում է այն իմպլանտավորել ճակատին։

Նա արտասովոր որոշման մասին նա հայտնել է Twitter-ում։ Լուսանկարում նա ճակատին  դրել թանկարժեք քարը։

Revolt պարբերականը նշում է, որ ադամանդը կշռում է 10 կարատ։ Ռեփ կատարողը խոստովանել է, որ դրա համար սկսել է խնայողություններ կատարել դեռ 2017թ․-ից։ Այդ ժամանակ նա առաջին անգամ այդ գույնի քար է տեսել եւ հիացել դրա գեղեցկությամբ։ Թանկարժեք իրը գերացանցում է արտիստի ունեցվածքի արժեքը։ Պրոցեդուրան կիրականացնի հայտնի ոսկերիչ Էլիոթ Էլիանտեն, որը հայտնի է աստղերի հետ իր աշխատանքներով։



© NEWS.am STYLE