Քիմ Քարդաշյանի դուստրը մայրիկին յուրօրինակ խոստովանություն է արել

20:14   1 փետրվարի, 2021

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յոթարմյա դստրից՝ Նորթից նվեր է ստացել։ Նա անսպասելի տեղում՝ զուգարանի թղթի վրա, գրել է «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», հավանաբար որպեսզի հաղորդագրությունն, անպայման, տեղ հասնի։

40-ամյա աստղւ լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջում, սակայն չի պարզաբանել, թե հատկապես ինչու է դուստրը խոստովանության այդ ձեւաչափն ընտրել, այլ պարազապես ի պատասխան ջերմ խոսքեր է գրել։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian)

«Ես եւս սիրում եմ քեզ, Նորթ, միշտ»,- զգացմունքներն արտահայտել է Քիմը։

Նրա հետեւորդները հիացել են այս սրտառուչ խոստավանությամբ։



© NEWS.am STYLE