Տղամարդը ձեռքի տակ եղած իրերով վերստեղծել է Louis Vuitton-ի թանկարժեք հագուստը

23:27   1 փետրվարի, 2021

Չինաստանի բնակիչը ձեռքի տակ եղած իրերով վերստեղծել է լյուքս ապրանքանիշի իրը ու ծիծաղեցրել համացանցի օգտատերերին, հայտնում է Daily Star-ը։

Պարբերականը հայտնում է, որ Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան նմուշակազմում ժիլետ է հայտնվել, որի դիզայնը փչված բարձիկների է նմանվում։ Իրի նկարագրությունում նշվում է, որ այն հարկավոր է փչել հատուկ փականների միջոցով։ Հագուստի վրա առկա է ապրանքանիշի մոնոգրամը։ Արժեքը կազմում է 2500 ֆունտ ստերլինգ։

Յե անունով տղամարդը որոշել է որոշել է կրկնօրինակել թանկարժեք ժիլետի դիզայնը՝ օգտագործելով տնային իրեր։ Նա հինգ ֆունտ ստերլինգով ձեռք է բերել բարձիկներ է ձեռք բերել, դրանք միացրել է սքոչով՝ կրկնօրինակելով ժիլետի ձեւը։

Յեի հրապարակումն ուրախացրել է համացացնի օգտատերերին։ «Քո ժիլետը ավելի վատ տեքս չունի եւ ավելի էժան է», «սա պարզապես հանճարեղ է», «փրկարական բաճկոնի տեքս ունի, դու դրանով լողո՞ւմ ես», «Աստված իմ, ինչ ծիծաղելի դիզայն է մտածել Louis Vuitton-ը»,- մեկնաբանություններում գրել են նրանք։



© NEWS.am STYLE