Ալսուի դստեր հետ կապված սկանդալից հետո Լոբոդան վերադարձել է «Ձայնը» նախագիծ

10:36   2 փետրվարի, 2021

Երգչուհի Սվետլանա Լոբոդան մարզչի կարգավիճակով վերադարձել է «Մանկական ձայնը» նախագիծ։ Այս մասին ասված է ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդագրությունում, հայտնում է Lenta.ru-ն։

«Ես վերադառնում եմ՝ ամենատաղանդավոր երեխաներին օգնելու սկսել իրենց աստղային ճանապարն ու անսանձ ուժ տալու չվախենալ հավատալ նրան, որ բեմի համար ծնվածը պարտադիր կգրավի այն»,- հեռուստաալիքը մեջբերել է երգչուհու խոսքերը։

2019թ․-ին Լոբոդան լքել է «Մանկական ձայնը» նախագիծը երգչուհի Ալսուի դստեր հետ կապված սկանդալից հետո, որի մարզիչն ինքն էր։ Լոբոդայի պրոդյուսեր Նատելա Կրապիվինան այդ ժամանակ հայտարարել է, որ երգչուհին դժվար թե շարունակի մասնակցությունը շոուին։ «Կարծում եմ՝ մեզ  համար «Ձայնի» պամությունն ավարտված է»,- նշել էր Կրապիվինան։

«Մանկական ձայնը» «Ձայնը» հեռուստատեսային նախագծի տարբերակ է՝ նիդերռլանդական «The Voice Kids» ձեւաչափի ադապտացիան։ Ինչպես մեծերի դեպքում, մանկական նախագծի մասնակիցները եւս մրցում են վոկալային տվյալներով՝ մի քանի փուլ անցնելով։

Լոբոդայի թիմի անդամի՝ Միկելա Աբրամովայի մասնակցությամբ սկանդալը սկսել է 2019թ․-ի ապրիլին։ Հանդիսատեսը կասկածի տակ է դրել հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ նա հաղթանակ էր տարել։ Group-IB ընկերությունը ձայների արհեստական ավելացում է հայտնաբերել հօգուտ Աբրամովայի, ինչի արդյունքում ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է մրցույթի արդյունքներն ու հաղթող համարել եթերաշրջանի բոլոր մասնակիցներին։ Այս պատմությունից հետո հեռուստաալիքը փոխել է քվեարկության համակարգը։  

10 ամիս անց Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում Ալսուն խոստովանել է, որ հօգուտ դստեր ձայներ է գողացել։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE