«Իմ ծնողներն այդպես չէին ցածրանա». Բուզովան՝ Մանուկյանի մոր խոսքերի մասին

14:51   2 փետրվարի, 2021

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան արձագանքել է նախկին սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի մոր խոսքերին եւ կրկին պատմել է, թե ինչպիսին են եղել իրենց հարաբերությունները։ Բուզովան նշել է, որ հաղթահարել է Դավայի դավաճանությունը, ինչպես նաեւ հայտարարել է նրա կողմից ծեծի մասին։

Բուզովան սոցիալական ցանցերում պատմել է, որ բաժանումից հետո չի շփվել Դավայի հետ, իսկ Մանուկյանը չի հետաքրքրվել իր առողջությամբ եւ ներողություն չի խնդրել իր քայլերի համար։ Բուզովան նկատել է, որ Մանուկյանի մոր խոսքերն իր համար շոկային են եղել։

«Յուրաքանչյուրն իր դաստարակությունն ունի կամ դրա բացակայությունը։ Իմ ծնողներն այդքան չէին ցածրանա»,- նշել է աստղը, որի խոսքերը մեջբերում է StarHit-ը։

Ավելի վաղ բլոգեր Դավիթ Մանուկյանի մայրը մեկնաբանել էր որդու ու երգչուհու բաժանումը։ Երբ արտիստը նախկին ընկերոջը մեղադրել է ծեծի համար, Մանուկյանի մայրիկի էջում հարյուրավոր վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել, եւ կինն ինչ-որ պահի չի դիմացել եւ սկսել է նույն կերպ պատասխանել։ Նա հավաստիացրել է, որ Դավան Բուզովայի վրա ձեռք չի բարձրացրել, իսկ բլոգերի ագրեսիայի մասին նրա խոսքերը մտացածին են։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE