Nike-ի սպորտային նոր կոշիկները կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության

19:08   2 փետրվարի, 2021

Nike ապրանքանիշը թողարկել է սպորտային կոշիկների GO FlyEase մոդելը, որն առանց քուղերի է. դրանք կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության։

Սպորտային կոշիկների առջեւի եւ հետեւի հատվածները միավորված են էլաստիկ ժապավենով, իսկ կրունկի հատվածում հոդակապավոր մեխանիզմ է տեղադրված։ GO FlyEase-ը պատրաստվախ է տեքստիլից, ցանցից, ամորտիզացիոն բարձիկներից եւ պատրաստված է երեք գույնով՝ պաստելային, մուգ կապույտ եւ սեւ։

Լուսանկարները՝ Nike



© NEWS.am STYLE